Quantcast
Channel: Վերլուծություններ – iravaban.net
Viewing all 473 articles
Browse latest View live

Եթե այս տարի` 2016թ–ին, լրանում է Ձեր կենսաթոշակային տարիքը

$
0
0

Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ:

63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:

Վերը սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը սահմանվում է ըստ հետևյալ սանդղակի.

Կենսաթոշակի անցնելու տարեթիվը

2012 թ.

2013 թ.

2014 թ.

2015 թ.

2016 թ. և հետո

Աշխատանքային ստաժը

6 տարի

7 տարի

8 տարի

9 տարի

10 տարի

Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:

Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ:

Տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է ցմահ:

Իրավաբան.net


Ծանոթացե՛ք 2016թ.–ի փոփոխություններին հարկային օրենսդրությունում

$
0
0

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15.1–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

2016 թվականի հունվարի 1-ից սկսած` հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների և ապրանքների արտահանման դեպքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի) դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Բացի այդ, անփաստաթուղթ ապրանքի համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28–րդ հոդվածով նախատեսված տուգանքը`ձեռք բերող հարկ վճարողի և ապրանքն առաքող կամ տեղափոխող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե կապի կամ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով` 2016 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում հնարավոր չի եղել դուրս գրել այլ հաշվարկային փաստաթուղթ համարվող ուղեկցող փաստաթուղթ (այլ հաշվարկային փաստաթուղթ համարվող ուղեկցող փաստաթուղթ դուրս գրելու պարտավորության դեպքում)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրված այլ ուղեկցող փաստաթղթի առկայության պարագայում:

Իրավաբան.net

Եթե ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց եք թողել

$
0
0

Ժառանգը կարող է առանց դատարան դիմելու ժառանգությունն ընդունել այն ընդունելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե առկա է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը: Նման համաձայնություն պարունակող փաստաթղթերի վրա ժառանգների դրած ստորագրությունները պետք է վավերացվեն սահմանված կարգով: Ժառանգների նման համաձայնությունը հիմք է նոտարի կողմից նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը չեղյալ համարելու և նոր վկայագիր տալու համար:

Ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

Դատարանը, ժառանգին ճանաչելով ժառանգությունն ընդունած, լուծում է դրանից բխող ժառանգական գույքի նկատմամբ մյուս ժառանգների իրավունքներին վերաբերող հարցերը, ինչպես նաև անվավեր է ճանաչում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը: Այս դեպքում չի պահանջվում տալ ժառանգության իրավունքի նոր վկայագիր:

Իրավաբան.net

Եթե աշխատանքային վեճով դիմում եք դատարան, ապա որքա՞ն է կազմում պետական տուրքը

$
0
0

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են.

ա) հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով.

Այսինքն,  աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով դատարան դիմելիս դուք ազատվում եք պետական տուրքի վճարումից։

Իրավաբան.net

Որքա՞ն է կազմում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար եկամտային հարկը

$
0
0

Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված և արտոնագրային վճար վճարող չհանդիսացող) տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում և վճարում է եկամտային հարկ`

ա. 60.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը մեկից երեք է,

բ. 150.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը չորսից վեց է,

գ. 300.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը յոթից ինն է,

դ. 600.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը գերազանցում է ինը:

Իրավաբան.net

Ի՞նչ ծախսեր է անհրաժեշտ կատարել առաջին անգամ անձնագիր ստանալու համար

$
0
0

Եթե դուք առաջին անգամ եք ստանում անձը հաստատող փաստաթուղթ, ապա Ձեզ տրամադրվելու է ոչ թե անձնագիր, այլ նույնականացման քարտ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար.

Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից:

Քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է ոստիկանության մարմին:

Նույնականացման քարտ ստանալու համար «Նունականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4–րդ հոդվածի համաձայն քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) անձնագիր կամ ծննդյան վկայական.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված` ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր` սույն մասի 2-րդ կետով նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում.

4) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները).

5) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի և ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում.

6) պետական տուրքի վճարման անդորրագիր:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 14–րդ հոդվածի համաձայն նույնականացման քարտ ստանալու համար պետական տուրքը կազմում է բազային տուրքի 3–ապատիկը (3.000 ՀՀ դրամ)։

Իրավաբան.net

Որքա՞ն է պահվում եկամտահարկ, եթե Ձեր աշխատավարձը չի գերազանցում 200.000 դրամը

$
0
0

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է հետևյալ դրույքաչափերով`

Եթե Ձեր աշխատավարձը մինչև 120.000 ՀՀ դրամ է, ապա եկամտային հարկը կազմում է` 24.4 տոկոսը,

Իսկ եթե Ձեր աշխատավարձը 120.000-200.0000 ՀՀ դրամ է, ապա եկամտային հարկը կազմում է` 29.280 ՀՀ դրամին գումարած 120.000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը։

Իրավաբան.net

Որքա՞ն է կազմում ՀԴՄ–ի կիրառման կարգի խախտման տուգանքի չափը

$
0
0

Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է`

 ա) վեց հարյուր հազար դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում արտոնագրային վճարի օբյեկտ.

 բ) հարյուր հիսուն հազար դրամի չափով` գործունեության այլ տեսակների մասով:

Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության զրո ամբողջ յոթ տասնորդական տոկոսի չափով, բայց ոչ պակաս «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտոնագրային վճարի օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով` մեկ միլիոն դրամից, այլ գործունեության տեսակների մասով` երեք հարյուր հազար դրամից, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 5 օրով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում:

Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումը երկրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության զրո ամբողջ յոթ տասնորդական տոկոսի չափով, բայց ոչ պակաս «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտոնագրային վճարի օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով` երկու միլիոն դրամից, իսկ այլ գործունեության տեսակների մասով` վեց հարյուր հազար դրամից, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 10 օրով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում:

Իրավաբան.net


Ե՞րբ և որքա՞ն կարող է լինել կենսաթոշակից պահումներ կատարելու առավելագույն չափը

$
0
0

Կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել`

1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 30 տոկոսից ոչ ավելի.

2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, ինչպես նաև կենսաթոշակառուի`պարտականությունները չկատարելու հետևանքով կամ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) նրան ավել վճարված գումարները հետ գանձելու մասին կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման և կենսաթոշակառուի գրավոր համաձայնության հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 15 տոկոսից ոչ ավելի, եթե ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը չի գերազանցում որոշումը կայացնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը:

Կենսաթոշակից կատարվող պահումների չափը հաշվարկվում է կենսաթոշակառուին վճարվող ամսական գումարից:

Կենսաթոշակից կատարվող պահումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենսաթոշակի 30 տոկոսը:

Կենսաթոշակառուի համաձայնության բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը գերազանցում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված չափը, ավել վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում են դատական կարգով` լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացրած հայցի հիման վրա:

Կենսաթոշակից կատարվող պահումների չափը համամասնորեն փոխվում է կենսաթոշակի չափը փոխվելու դեպքում:

Իրավաբան.net

Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել բանկերից վարկ վերցնելիս

$
0
0

Վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:

Վարկային պայմանագիրը կնքվում է գրավոր:

Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է վարկային պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:

Վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են քաղաքացիական օրենսգրքի 46 գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ այդ գլխի կանոններով և վարկային պայմանագրով:

46–րդ գլխում նախատեսված փոխառության պայմանագրին վերաբերվող իրավական նորմերից 879–րդ հոդվածը նախատեսում է.

Փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով: Փոխառության պայմանագրում հստակ պետք է սահմանվեն տոկոսների չափը և հաշվարկման կարգը: Փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը (ամիսը 2 տոկոսը):

Այս նորմը կիրառելի է նաև վարկերի նկատմամբ, որոնք որոշել եք ստանալ ՀՀ տարածքում գործող բանկերից։

Իրավաբան.net

Նախադեպ, որը պետք է իմանա յուրաքանչյուր վարորդ խաչմերուկի վերաբերյալ

$
0
0

ՀՀ Վճռաբեկ դատարանը ՎԴ/6199/05/13 գործով` բացահայտելով «խաչմերուկ» հասկացությունը, անհրաժեշտ է համարել անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.

– արդյո՞ք խաչմերուկից առաջ գտնվող «Կանգ–գիծ» գծանշումը հատելու, սակայն (հետիոտնային անցումը չհատելու) խաչմերուկ մուտք չգործելու, այսինքն` տվյալ ուղղությամբ խաչմերուկի սահմանը չհատելու դեպքում կարող է առաջանալ վարչական պատասխանատվություն` խաչմերուկների անցման կանոնների խախտման համար.

Ըստ Վճռաբեկ դատարանի` խաչմերուկը միևնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածքն է, իսկ դրա սահմանները որոշվում են այն երևակայական գծերով, որոնցով միանում են երթևեկելի մասերի կորացումների հակադիր սկզբնակետերը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ կանոնավոր խաչմերուկում սովորաբար մայթերն ընդհատվում են, և մայթերի ընդհատման հատվածում, որպես կանոն, ճանապարհը կորացվում է երթևեկելի մասն ընդարձակելու և ավտոմեքենաների մանևրը հեշտացնելու համար: Խաչմերուկի բնութագրում օգտագործվող հակադիր մայթերի այդ կորացումով էլ, PTN31.1_2015vchrab.1հաշվի առնելով խաչմերուկի կենտրոնից ընկած ամենամեծ հեռավորությունը, որոշվում է խաչմերուկի
սահմանը (տե՛ս ձախ նկարը): Սակայն որոշ անկանոն խաչմերուկներում (օրինակ T-աձև, Y-աձև) հնարավոր է մայթեզրի ընդհատման և հետևաբար նաև՝ կորացման բացակայություն: Այս դեպքում խաչմերուկի սահմանը ՎճռաPTN31.1_2015vchrab.2բեկ դատարան գնահատմամբ պետք է որոշել՝ հաշվի առնելով ճանապարհի երթևեկելի մասի հատման սահմանները (տե՛ս աջ նկարը):

 «Խաչմերուկ» հասկացության և խաչմերուկի սահմանների վերաբերյալ վերը նշված եզրահանգումների լույսի ներքո անդրադառնալով «Կանգ-գիծ» գծանշման հատման առանձնահատկություններին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Կանգ-գիծ» գծանշման հատումն ինքնին չի նշանակում, որ տրանսպորտային միջոցը մուտք է գործել խաչմերուկ, քանի դեռ վերջինս չի հատել խաչմերուկի սահմանը: Այսինքն՝ միայն «Կանգ-գիծ» գծանշման հատումը դեռևս չի կարող համարվել խաչմերուկների անցման կանոնների խախտում, քանի որ խաչմերուկի անցման կանոնների խախտումը դրսևորվում է խաչմերուկ մուտք գործելուց՝ խաչմերուկի սահմանը հատելուց մինչև խաչմերուկի սահմաններից դուրս գալը՝ երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների X բաժնով սահմանված կանոնները խախտելով:

Ինչ վերաբերում է ինքնին «Կանգ-գիծ» գծանշման հատմանը, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, եթե տրանսպորտային միջոցը, հատելով «Կանգ-գիծ» գծանշումը, դեռևս մուտք չի գործել խաչմերուկ, ապա ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 18-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ պայմանավորված կարող է վրա հասնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատասխանատվությունը, որով սահմանված իրավախախտման օբյեկտիվ կողմն էականորեն տարբերվում է նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ խաչմերուկների անցման կանոնների խախտման զանցանքի օբյեկտիվ կողմից:

Իրավաբան.net

Ինչպե՞ս ներկայացնել հակընդդեմ հայց

$
0
0

Պատասխանողն իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:

Հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով:

Այսինքն, հայցադիմումում պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը.

2) գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը, հայրանունը (այսուհետ` անուն), իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, այդ թվում` հայցվոր քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը.

3) հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման.

4) հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները.

5) հայցապահանջները հաստատող ապացույցները.

6) բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը.

7) հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս, հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները.

8) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

Հայցադիմումում կարող են նշվել նաև այլ տեղեկություններ, եթե դրանք անհրաժեշտ են վեճի ճիշտ լուծման համար, ինչպես նաև հայցվորի միջնորդությունները:

Հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե`

1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.

2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.

3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը:

Իրավաբան.net

Երեխան ամուսիններից ու՞մ հետ պետք է ապրի ամուսնալուծության դեպքում

$
0
0

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 42–րդ հոդվածի համաձայն` երեխան ունի իր ծնողների, պապերի և տատերի, եղբայրների, քույրերի, ինչպես նաև այլ ազգականների հետ շփվելու իրավունք։ Ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն ազդում երեխայի իրավունքների վրա։

Նույն հոդվածի համաձայն` ծնողների առանձին (ընդ որում՝ տարբեր պետություններում) ապրելու դեպքում երեխան նրանցից յուրաքանչյուրի հետ շփվելու իրավունք ունի։

ՀՀ Վճռաբեկ դատարանը ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով նշել է, որ (…) երեխաների ծնողներից մեկի հետ ապրելու հարցը դատարանը որոշում է` առաջնորդվելով երեխայի լավագույն շահերով: Մասնավորապես, տարբեր երկրներում բնակվող ծնողների երեխայի ապրելու վայրը որոշելիս դատարանը պետք է հաշվի առնի այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են` ծնողների կողմից նախապես որոշված երեխայի բնակության վայրը, երեխայի տարիքը, կրթության վայրը, համապատասխան երկրի և այդտեղ բնակվող ծնողի հետ երեխայի կապվածությունը հիմնավորող այլ հանգամանքներ, ինչպես նաև երեխայի ապրելու վայրի պարբերաբար փոփոխության հնարավոր բացասական հետևանքները երեխայի հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման և դաստիարակության վրա:

(…) անկախ այն հանգամանքից, թե երեխան ծնողներից ում հետ է ապրելու և հետագայում նրա բնակության վայրը որտեղ կորոշվի, երկու ծնողներն էլ ունեն հավասար հնարավորություն մասնակցելու երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը:

Իրավաբան.net

Եթե դուք ունեք առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ

$
0
0

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ:

63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:

Սույն մասով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը սահմանվում է ըստ հետևյալ սանդղակի.

Կենսաթոշակի անցնելու տարեթիվը

2012 թ.

2013 թ.

2014 թ.

2015 թ.

2016 թ. և հետո

Աշխատանքային ստաժը

6 տարի

7 տարի

8 տարի

9 տարի

10 տարի

Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:

Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ:

Տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է ցմահ:

Իրավաբան.net

Իմացեք, թե հնարավոր ինչպիսի՞ հարկային արտոնություններից կարող եք օգտվել

$
0
0

Հարկային օրենսդրությամբ կարող են սահմանվել հարկային արտոնությունների հետևյալ տեսակները`

հարկվող օբյեկտի նվազեցում,

հարկի դրույքաչափի նվազեցում,

հարկի նվազեցում,

հարկի հաշվարկման ժամկետի հետաձգում,

հարկի վճարման ժամկետի հետաձգում,

հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկետների հետաձգում,

բանկի կամ վարկային կազմակերպության կողմից հարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների վճարման պարտավորության հետաձգում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկի կամ վարկային կազմակերպության պարտատերերի պահանջների սառեցման (մորատորիումի) ժամանակահատվածում:

Հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հարկ վճարողներին փոխհատուցվում է վճարված (գանձված) հարկի գումարը:

Հարկային արտոնությունները սահմանվում են օրենքով, եթե առանձին հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսված չէ:

Գործող հարկային արտոնության դադարեցման կամ փոփոխման դեպքում սահմանվում է տվյալ արտոնությունից օգտվող հարկ վճարողների նկատմամբ դրա կիրառման կարգը:

Իրավաբան.net


Եթե Ձեզ զանգով հրավիրում են հարցաքննության, ներկայանալ, թե՞ ոչ

$
0
0

Ոչ, ներկայացեք հարցաքննության համապատասխան ծանուցագիրը ստանալու դեպքում։

Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

Վկան, տուժողը, կասկածյալը և մեղադրյալը քննիչի մոտ կանչվում են ծանուցագրով: Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչում, ում, դատավարական ինչպիսի կարգավիճակով, ուր և երբ (օրն ու ժամը) պետք է ներկայանա կանչվողը, ինչպես նաև անհարգելի պատճառներով չներկայանալու հետևանքները:

Ծանուցագիրը կանչվող անձին հանձնվում է ստորագրությամբ կամ փոխանցվում է կապի միջոցներով: Նրա ժամանակավոր բացակայության դեպքում ծանուցագիրը հանձնվում է կանչվողի ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին, հարևաններին, համատիրությանը (բնակարանային շահագործման կազմակերպությանը) կամ փոխանցվում է նրան աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով:

Հարցաքննության կանչված անձը պարտավոր է քննիչին ներկայանալ նշանակված ժամկետում կամ նրան նախապես իրազեկել չներկայանալու պատճառները: Անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում հարցաքննության կանչված անձը կարող է բերման ենթարկվել սույն օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հիմքով, իսկ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել նաև սույն օրենսգրքով նախատեսված դատավարական հարկադրանքի այլ միջոցներ:

Արգելանքի տակ չգտնվող անչափահասները, որպես կանոն, կանչվում են իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով:

Արգելանքի տակ գտնվող կասկածյալը կամ մեղադրյալը կանչվում են արգելանքի տակ պահելու վայրի վարչակազմի միջոցով:

Զինծառայողները հարցաքննության են կանչվում զորամասի հրամանատարության միջոցով:

Իրավաբան.net

Եթե ցանկանում եք ավելացնել ալիմենտի չափը, ապա ինչպե՞ս

$
0
0

ՀՀ վճռաբեկ դատարանը ԵԱՔԴ/0823/02/10 քաղաքացիական գործով արտահայտել է հետևյալ նախադեպային դիրքորոշումը այդ կապակցությամբ, որը նպատակ ունի ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով կամ միաժամանակ և’ դրամական կայուն գումարով, և’ բաժիններով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը` ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով …:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բաժինների չափերը կարող են դատարանով նվազեցվել կամ ավելացվել` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանն ալիմենտի չափը նվազեցնելու կամ ավելացնելու դեպքում պարտավոր է հաշվի առնել ոչ միայն կողմերի ընտանեկան, այլ նաև նրանց գույքային դրության` վաստակի և (կամ) այլ եկամտի փոփոխությունը, որի ապացուցման պարտականությունը, ինչպես նաև չապացուցման դեպքում դրա բացասական հետևանքները պետք է կրի այդ փաստը վկայակոչած կողմը: Այսինքն` նշված հանգամանքներն ինքնուրույն ապացուցման ենթակա են, և միայն կողմի ընտանեկան դրության փոփոխությունը դեռևս բավարար չէ նրա գույքային դրության` վաստակի և (կամ) այլ եկամտի փոփոխության վերաբերյալ որևէ փաստ հաստատված համարելու և եզրահանգում կատարելու համար:

Իրավաբան.net

Եթե մինչև 2016 թվականի հունվարի 1 եք գնացել հղիության և ծննդաբերության արձակուրդ և չեք աշխատում

$
0
0

Հաճախ են քաղաքացիները հարցնում, թե ո՞ր դեպքում է չաշխատող մայրերին տրամադրվում նպաստը, եթե իրենք հղիության և ծննդաբերության արձակուրդի են գնացել մինչև 2016 թվականի հունվարի 1–ը։

Այդ դեպքում, դուք չեք կարող օգտվել 2016 թվականի հունվարի 1–ից ուժի մեջ մտած այն իրավակարգավորումից, որը նախատեսում է չաշխատող մայրերին մայրության նպաստի վճարման հնարավորություն։

Համաձայն 01.12.14 ՀՕ-207-Ն օրենքի` չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելուն և վճարելուն վերաբերող դրույթները տարածվում են այն դեպքերի վրա, երբ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի սկիզբը 2016 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո է:

Իրավաբան.net

Վարորդնե՛ր, ծանոթացեք նոր լրացմանը

$
0
0

ՀՀ քրեական օրենսգրքում կատարված նոր լրացմամբ նախատեսվել է հետևյալ նոր հանցակազմը.

«ՀՈԴՎԱԾ 243.1. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿՎԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼԸ ԿԱՄ ԱՅԴ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՍԹԱՓ ՎԻՃԱԿՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼԸ ԿԱՄ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ԿԱՄ ԽՈՒՍԱՓԵԼԸ

 1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

2. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածով սահմանված ոչ սթափ վիճակը որոշվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան»:

Սույն օրենքն ուժի մեջ է մտել 2016 թվականի հունվարի 11-ին:

Իրավաբան.net

Ծանոթացե՛ք սոցիալական վճարի վերաբերյալ այս տարի ուժի մեջ մտած նոր փոփոխությանը

$
0
0

2015 թվականի դեկտեմբերի 17–ին ընդունված և 2016 թվականի հունվարի 9–ից ուժի մեջ մտած նոր փոփոխության արդյունքում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

«4. Սոցիալական վճարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը որոշում է կայացնում սույն օրենքով սոցիալական վճար հաշվարկելու և փոխանցելու (գանձելու) պարտականություն ունեցող անձից (այսուհետ` սոցիալական վճար կատարող) ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը սոցիալական վճար կատարողի գույքի վրա կարող է արգելանք դրվել: Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանքը դնում է հարկային մարմինը` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով:

Սոցիալական վճար կատարողի կողմից գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

Գանձման ընթացքում սոցիալական վճար կատարողի կողմից պարտավորությունները մարվելու դեպքում գումարը գանձելու մասին որոշումն ուժը կորցրած է ճանաչվում, և գանձումը դադարեցվում է:

Սոցիալական վճար կատարողի կողմից չկատարված` հարկային մարմնի կողմից վերահսկվող սոցիալական վճարի գծով պարտավորությունների գանձման նպատակով հարկային մարմինն իրավունք ունի պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք բերելու սոցիալական վճար կատարողի պահանջի իրավունքը և ստացված գումարներն ուղղելու սոցիալական վճար կատարողի պարտավորությունների մարմանը:

Ընդ որում, հարկային մարմնին է անցնում իրավունքի անցման պահին առկա ծավալով պարտավորության (ներառյալ` ապառքը և դրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը) պահանջի իրավունքը, իսկ պահանջի իրացման պահին, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական վճարների տույժերի հաշվարկման ժամկետները, կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ:

Որպես հարկային մարմնի կողմից վերահսկվող սոցիալական վճարի գծով պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի և սոցիալական վճար կատարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Գրավի պայմանագիր կնքվելու դեպքում պարտավորությունները մարելու նպատակով կազմվում է պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց»:

Իրավաբան.net

Viewing all 473 articles
Browse latest View live