Quantcast
Channel: Վերլուծություններ – iravaban.net
Viewing all 473 articles
Browse latest View live

Կարևոր տեղեկատվություն զինծառայողների համար

$
0
0

Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում զինվորական ծառայության ստաժում հաշվառվում են կրկնակի չափով`

2016 թվականի հունվարի 1-ից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերող` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար` հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության իրականացման ժամանակահատվածը։

Իրավաբան.net


Եթե ընտանիքում ունեք 18 տարին չլրացած անդամներ

$
0
0

Ընտանեկան նպաստի չափը որոշվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող և ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:

Ընտանիքի 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելման չափը տարբերակվում է՝ ելնելով տվյալ ընտանիքի անապահովության աստիճանից, բնակավայրից, ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թվից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Իրավաբան.net

Որքա՞ն է կազմում մինչև 120 օր ժամկետով մուտքի արտոնագրի պետական տուրքը

$
0
0

Ստորև ներկայացված աղյուսակում բազային տուրքի հաշվարկման հիմքում դրվում է 1.000 ՀՀ դրամը։

ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար`

մինչև 120 օր ժամկետով գտնվելու

իրավունքով

բազային տուրքի 15-ապատիկի չափով
մինչև 21 օր ժամկետով գտնվելու

իրավունքով

բազային տուրքի 3-ապատիկի չափով
բ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր տալու համար`
մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև մեկ տարի վավերականության ժամկետով բազային տուրքի 40-ապատիկի չափով
մինչև 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև 6 ամիս վավերականության ժամկետով բազային տուրքի 20-ապատիկի չափով

Իրավաբան.net

Քաղաքացիներին հաճախ հուզող հարցի պատասխանը ժառանգության վերաբերյալ

$
0
0

Հարց.

– Ինչպե՞ս ընդունենք ժառանգությունը, եթե բաց ենք թողել ժառանգության ընդունման 6 ամսյա օրենքով սահմանված ժամանակահատվածը։

Պատասխան.

Ժառանգը կարող է առանց դատարան դիմելու ժառանգությունն ընդունել այն ընդունելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե առկա է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը: Նման համաձայնություն պարունակող փաստաթղթերի վրա ժառանգների դրած ստորագրությունները պետք է վավերացվեն քաղաքացիական օրենսգրքի 1226 հոդվածի 2-րդ կետում սահմանված կարգով: Ժառանգների նման համաձայնությունը հիմք է նոտարի կողմից նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը չեղյալ համարելու և նոր վկայագիր տալու համար:

Ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

Դատարանը, ժառանգին ճանաչելով ժառանգությունն ընդունած, լուծում է դրանից բխող ժառանգական գույքի նկատմամբ մյուս ժառանգների իրավունքներին վերաբերող հարցերը, ինչպես նաև անվավեր է ճանաչում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը: Այս դեպքում չի պահանջվում տալ ժառանգության իրավունքի նոր վկայագիր:

Իրավաբան. net

Աշխատավարձից պահումներ կարող են կատարվել հետևյալ չորս դեպքերում

$
0
0

Գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում են`

1) աշխատավարձի հաշվին աշխատողին տրված կանխավճարը.

2) հաշվարկային մեխանիկական սխալների հետևանքով կատարված ավել վճարումները.

3) գործուղման կամ աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ առանձին գործողությունների կատարման համար աշխատողին տրված կանխավճարի չծախսված և ժամանակին չվերադարձված գումարը.

4) աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասի հատուցման գումարը:

Իրավաբան.net

Ծանոթացե՛ք ալիմենտ ստանալու համար դիմելու ժամկետներին

$
0
0

Ալիմենտ ստանալու իրավունք ունեցող անձը կարող է ալիմենտի բռնագանձման համար դիմել դատարան`անկախ ալիմենտի իրավունքի առաջացման պահից անցած ժամանակահատվածից, եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ նախկինում ալիմենտ չի վճարվել։

Ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից։ Անցած ժամանակահատվածի համար ալիմենտ կարող է բռնագանձվել դատարան դիմելու պահին նախորդող երեք տարվա համար, եթե դատարանով հաստատվել է, որ մինչև դատարան դիմելը միջոցներ են ձեռնարկվել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով։

Իրավաբան.net

Եթե Ձեր ավտոմեքենան մինչև 2013 թվականի արտադրության է

$
0
0

Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:

Այսինքն, եթե Ձեր տրանսպորտային միջոցը ներկայումս` 2016 թվականին, հանդիսանում է ավելի քան երեք տարվա (մինչև 2013 թվականի) արտադրության, ապա Ձեր գույքահարկի գումարը համապատասխանաբար յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով։

Իրավաբան.net

Որքա՞ն են կազմում մուտքի վիզա ստանալու ծախսերը

$
0
0

Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաներ ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար գանձվում է.

Մեկ անգամվա մուտքի վիզա`

ա) հրավեր ներկայացնելու դեպքում գանձվում է տվյալ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկության կողմից համապատասխան վիզայի տրման դիմաց գանձվող գումարի 150 տոկոսի չափով, իսկ այն պետություններում, որտեղ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկություններ չկան` Ռուսաստանի Դաշնության հյուպատոսական հիմնարկությունների կողմից սահմանված գումարի 50 տոկոսի չափով.

բ) առանց հրավերի ներկայացման զբոսաշրջիկային վիզա 21 օր ժամկետով` 100 ԱՄՆ-ի դոլար:

Բազմակի մուտքի վիզա` մինչև 6 ամիս ժամկետով` 100 ԱՄՆ-ի դոլար.

Տարանցիկ վիզա` 15 ԱՄՆ-ի դոլար:

Տուգանք ժամկետանց վիզայի համար` օրական 3 ԱՄՆ-ի դոլար:

Վիզայի գործողության ժամկետը երկարաձգելու համար`

մինչև 15 օր` օրական 2 ԱՄՆ-ի դոլար

15-30 օր` օրական 3 ԱՄՆ-ի դոլար.

30 օրից ավելի` օրական 5 ԱՄՆ-ի դոլար:

Իրավաբան.net


Եթե աշխատանքից բացակայել եք մինչև 120 օր

$
0
0

Եթե աշխատանքից բացակայել եք մինչև 120 օր, ապա իմացեք, որ`

Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`

աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 oր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 oր, եթե oրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով).

Իրավաբան.net

Եթե ԽՍՀՄ խնայբանկում ավանդ եք ունեցել

$
0
0

ՀՀ կառավարության թիվ 460–Ն որոշման համաձայն սահմանված է.

Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում (այսուհետ` փոխհատուցում) ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած հետևյալ անձինք`

1) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված` մինչև 1929 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք (այսուհետ նաև՝ տարեց), այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:

Իրավաբան.net

 

 

Ի՞նչ փաստաթղթերով հաստատել աշխատանքային ստաժը

$
0
0

Մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ը` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:

Սոցիալական վճարներ կատարելը և աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթերի վավերապայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հաստատվում է սույն օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների հիման վրա:

Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

Մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի աշխատանքային ստաժ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

Պատերազմների, ռազմական գործողությունների, տարերային աղետների, վթարների, արհավիրքների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքով աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստեղծում է աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են գործադիր իշխանության, գործատուների, արհմիությունների կամ աշխատողների լիազորած ներկայացուցիչներ:

Աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Եթե դուք վարորդ եք, ապա պետք է իմանաք

$
0
0

Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`

1) մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`

– 1-ից 120 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ,

– 121-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 300 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ,

– 251 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 500 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ.

2) 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների և բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`

– 1-ից 200 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 100 դրամ,

– 201 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ:

Իրավաբան.net

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեք ԽՍՀՄ խնայբանկի ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար

$
0
0

Երեկ Իրավաբան.net կայքում հրապարակել էինք ՀՀ կառավարության 460–Ն որոշմամբ սահմանված այն հիմքերը, որոնց առկայության դեպքում կարող եք ստանալ ԽՍՀՄ խնայբանկում ունեցած ավանդի դիմաց փոխհատուցում։ Եթե դեռ չեք ծանոթացել այդ հիմքերին, ապա կարող եք դրանց ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Այժմ, ներկայացնում ենք այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ է ներկայացնել ԽՍՀՄ խնայբանկում ունեցած ավանդի գումարի դիմաց փոխհատուցում ստանալու համար։

Փոխհատուցում ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի տարածքային կենտրոն անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում և հետևյալ փաստաթղթերը`

1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ.

2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ).

3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում), ինչպես նաև դրա լուսապատճենը` գրքույկի առաջին էջի (պարունակում է մասնաճյուղի համարը, բաժանմունքի գտնվելու վայրը (քաղաք, շրջան, գյուղ), հաշվեհամարը, ավանդատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնաճյուղի կնիքը և պաշտոնատար անձի ստորագրությունը) և 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով.

4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված և մասնաճյուղի կնիքով կնքված) ավանդատուի (նաև մահացած ամուսնու) բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին.

5) ըստ անհրաժեշտության, ներկայացվում է նաև`

ա. ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնից՝ ամուսնության գրանցման մասին, եթե դիմողը ներկայացնում է ավանդատուի մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաև` ամուսնու մահվան վկայականը, դրանց լուսապատճենները,

բ. ավանդատուի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում և խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը և դրանց լուսապատճենները,

գ. Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը և դրա լուսապատճենը.

6) համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների դեպքում ներկայացված փաստաթղթերը տեսաներածվում են և լուսապատճեններ չեն պահանջվում:

Իրավաբան.net

Մի՛ վճարեք հողի հարկի 50 տոկոսը

$
0
0

Հողի հարկից 50 տոկոսի չափով ազատվում են`

ա) գյուղատնտեսական և անտառատնտեսական գիտական կազմակերպությունները, գիտահետազոտական հիմնարկների և ուսումնական հաստատությունների փորձնական, փորձարարական, սերմնաբուծական, տնկարանային, տոհմային և սորտափորձարկման ձեռնարկությունները, կայանները և հենակետերը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկով, այն հողերի համար, որոնք օգտագործվում են բացառապես գիտական և ուսումնական, ինչպես նաև գյուղատնտեսական, անտառաբուծական մշակաբույսերի սորտափորձարկման նպատակներով.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եկամտահարկի վճարումից ազատված քաղաքացիները` սեփականության իրավունքով իրենց պատկանող հողերի համար:

Իրավաբան.net

Ի՞նչ է արտոնյալ պայմաններով կենսաթոշակը

$
0
0

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին՝

1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում, մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 7 օրացուցային տարի 6 օրացուցային ամիսն աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք.

2) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

Իրավաբան.net


Վարորդներ ծանոթացե՛ք նոր փոփոխությանը, խուսափե՛ք ավելորդ անգամ տուգանվելուց

$
0
0

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում 21.12.2015 թվականին կատարված փոփոխության արդյունքում լրացվել է 150.3 հոդվածը, որն ուժի մեջ կմտնի 23.01.2016 թվականից։

Փոփոխության արդյունքում նախատեսվում է հետևյալը.

«1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկելն առանց այդ ճանապարհների տնօրինողի թույլտվության`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

2. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով` 44 տոննա ընդհանուր զանգվածը գերազանցող ծանրաքաշ բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

3. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը 11.5 տոննան գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև հինգ հարյուր կիլոգրամ և ավել յուրաքանչյուր հինգ հարյուր կիլոգրամի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»։

Իրավաբան.net

 

Որքա՞ն են կազմելու միանվագ հրատապ օգնության չափերը 2016 թվականին

$
0
0

ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14–ի որոշման համաձայն սահմանվել է.

«Սահմանել հրատապ oգնությունների չափերը`
միանվագ հրատապ oգնության չափերը`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,
բ. երեխայի` առաջին դաuարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ»:

Իրավաբան.net

Որքա՞ն է կազմելու 2016 թվականին ընտանեկան նպաստի չափը

$
0
0

2016 թվականի հունվարի 14–ի ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է.

«Սահմանել ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության uահմանային միավորը, ընտանեկան նպաuտի բազային մաuի չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը`
1) ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության uահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) ընտանեկան նպաuտի բազային մաuը` 17000 դրամ.
3) 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. չորu և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այuուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
4) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
5) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ»:

Իրավաբան.net

Որքա՞ն կկազմի մինչև երկու տարեկան երեխայի նպաստի չափը 2016թ.–ին

$
0
0

ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14–ի որոշման համաձայն սահմանված է.

Սահմանել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաuտի չափը` 18000 դրամ:

Իրավաբան.net

Եթե կանգառն արգելված վայրում եք կատարել, արդյո՞ք կտուգանվեք

$
0
0

 

 

Դուք չեք տուգանվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124–րդ հոդվածի 21–րդ մասով, այն է` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, ստորև նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում։

Միայն կանգառ կատարելու մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ կանգառը կատարվել է`

  • միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով,
  • չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, և
  • դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել:

Իրավաբան.net

Viewing all 473 articles
Browse latest View live