Quantcast
Channel: Վերլուծություններ – iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 473

Յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ դուք պետք է կատարեք վճարում

$
0
0

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 19–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից (բացառությամբ հաստատագրված վճարներով և (կամ) արտոնագրային վճարներով և (կամ) շրջանառության հարկով հարկվող գործունեության և նոտարական գործունեության) եկամուտներ ստացող հարկ վճարողը պարտավոր է կատարել եկամտային հարկի կանխավճարներ`սահմանված կարգով և ժամկետներում:

Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ նախորդ տարվա եկամտային հարկի փաստացի գումարի 18.75 տոկոսի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ: Սահմանված ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու և օրենքով սահմանված այլ դեպքում հարկային մարմիններն այդ կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 473

Trending Articles